
Արմինֆո. Կառավարության քննարկմանն է ներկայացվել վերամշակող ընկերություններին մատչելի պայմաններով վարկերի տրամադրման ծրագիրը, որից օգտվելու համար վերամշակողներին պայման է առաջադրվել` գյուղացիական տնտեսությունների հետ աշխատել բացառապես պայմանագրերի միջոցով: Այդ մասին Արմավիրի մարզ աշխատանքային այցի ընթացքում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքով, ծրագրի հաստատումից հետո ֆերմերների հետ կկնքվի եռակողմ պայմանագիր, որը հնարավորություն կտա կարգավորել մթերումների գործընթացը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է ԱրմԻնֆո-ն, հուլիսի դրությամբ Հայաստանի մթերող ձեռնարկությունները 2015-2016 թվականներին կատարված մթերումների դիմաց ֆերմերների հանդեպ գոյացած 1660.4 մլն դրամից պարտք են մնացել 156 մլն դրամ:Նման իրավիճակներից խուսափելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը որոշել է գործարկել փորձնական ծրագիր՝ առաջարկելով նոր ծրագիր, որը մատչելի կլինի վերամշակող ձեռնարկություններին: «Հաճախ վերամշակող ձեռնարկություններն ունենում են ֆինանսական միջոցների պակաս, ինչի արդյունքում նրանք հետաձգում են մթերված բերքի դիմաց վճարումը, որն էլ իր հերթին է վարկավորված բանկերում», - ասել է նախարարը: Ծրագրի ֆինանսավորմանը կհատկացվի 2,3 մլրդ դրամ՝ 3% տարեկան տոկոսադրույքով:
RUB | 4.87 | 0.05 |
USD | 381.55 | 0.05 |
EUR | 450.11 | 2.50 |
GBP | 515.63 | 3.20 |
CAD | 278.54 | 1.45 |
JPY | 24.47 | 0.23 |
CNY | 54.29 | 0.08 |
CHF | 484.57 | 3.67 |

