Ուրբաթ, 4 Օգոստոսի 2017 17:55
Կարինա Մելիքյան

ՀՀ ԿԲ ՌԵՍՈ ապահովագրական ընկերությանը տրամադրել է ավիատրանսպորտի և դրանից բխող պատասխանատվոյան ապահովագրության լիցենզիա

ՀՀ ԿԲ ՌԵՍՈ ապահովագրական ընկերությանը տրամադրել է ավիատրանսպորտի և դրանից բխող պատասխանատվոյան ապահովագրության լիցենզիա

Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկը ՌԵՍՈ ապահովագրական ընկերությանը տրամադրել է ավիատրանսպորտի և դրանից բխող պատասխանատվոյան ապահովագրության դասի լիցենզիա: Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է    մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է ՀՀ ԿԲ Խորհրդի օգոստոսի 4-ի նիստում:

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության տվյալների, մինչ այդ ՌԵՍՈ ընկերությունն ապահովագրական գործունեություն էր իրականացնում ապահովագրական 11 դասերի լիցենզիաներով, այդ թվում` առողջության ապահովագրություն, դժբախտ պատահարներից ապահովագրություն, ԿԱՍԿՈ, , ցամաքային տրանսպորտի շահագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն, բեռների ապահովագրություն, գույքի (հրդեհից, բնական աղետներից և այլ վնասներից) ապահովագրություն,  ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն, արտասահման մեկնողների ապահովագրություն, ֆինանսական ռիսկերի ապահովագրություն, ԱՊՊԱ:

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ՌԵՍՈ ապահովագրական ընկերության ապահովագրական պրեմիաների ծավալը 2017 թվականի հուլիսի 1-ին կազմել է 1,7 մլրդ դրամ, տարեկան աճը`13.1%, իսկ ապահովագրական հատուցումները կազմել են 877.8 մլն դրամ, տարեկան աճը`59.2 %: Ընկերության ապահովագրական պրեմիաների ծավալում գերակշռում են`ԱՊՊԱ հատգվածը, առողջության ապահովագրությունը, ԿԱՍԿՈ-ն, իսկ ապահովագրական հատուցումների ծավալում` ԱՊՊԱ-ն և ԿԱՍԿՈ-ն: