Հինգշաբթի, 10 Օգոստոսի 2017 14:43
Ալեքսանդր Ավանեսով

Հավանության է արժանացել լեռնահանքային ճյուղի թափոնների համար օբյեկտների կառուցման նախագիծը

Հավանության է արժանացել լեռնահանքային ճյուղի թափոնների համար օբյեկտների կառուցման նախագիծը

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել արտադրության լեռնահանքային ճյուղի թափոնների համար օբյեկտների կառուցման նախագին: Մեկնաբանելով այդ որոշումը` Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության նորմատիվների և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանը նշել է, որ  որոշման նախագիծը կվերաբերվի պոչամբարներին: Խոսքը վերաբերում է նման օբյեկտների նախագծմանն ու շինարարությանը, որոնց ընթացքում պետք է հաշվի առնեն ազդեցությունը շրջակա  միջավայրի վրա` երկրի օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան:

Բացի այդ, նման օբյեկտները կառուցելիս ներդրողներն ստիպված են լինելու հաշվի առնել սողանքի ռիսկերի հնարավորությունը: Շինարարության փուլում անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես պոչամբարներում գտնվող թափոնները, այնպես էլ տվյալ տարածքի հետագա շահագործման հնարավորությունը: Շուշանիկ Քերոբյանը հաղորդել է, որ շինարարները վտանգավոր թափոնների համար օբյեկտներ կառուցելիս պարտավորվում են բացառել ջրերի աղտոտման հնարավորությունը: