Ուրբաթ, 11 Օգոստոսի 2017 09:31
Ալեքսանդր Ավանեսով

«ԵԱՏՄ-Հունաստան. նոր կամուրջ համագործակցության և զարգացման համար» համաժողովը կնպաստի Հայաստանի գործարարությանը

«ԵԱՏՄ-Հունաստան. նոր կամուրջ համագործակցության և զարգացման համար» համաժողովը կնպաստի Հայաստանի գործարարությանը

Արմինֆո. 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Սալոնիկում կայանալիք «ԵԱՏՄ-Հունաստան. Նոր կամուրջ համագործակցության և զարգացման համար» գործարար համաժողովին կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության երկրների և Հունաստանի միջև տնտեսական համագործակցության և առևտրի զարգացման աշխուժացմանը կողմնորոշված խոշորագույն գործարար ասոցիացիաների, առաջատար ընկերությունների և կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի կառավարությունների պատվիրակությունները:

Համաժողովն առաջին քայլն է ԵԱՏՄ պետությունների և Հունաստանի միջև տնտեսության  ոլորտում երկխոսության զարգացման նպատակով 2017 թվականի հունիսի 24-ին ընդունված ԵԱՏՄ և Հունաստանի կառավարության համագործակցության շուրջ համատեղ հայտարարության դրույթների իրագործման ճանապարհին: Համաժողովն ընթանում է Սալոնիկի ամենամյա միջազգային ցուցահանդեսի շրջանակում, որին պատվավոր հյուրի կարգավիճակով ներկա կլինի Չինաստանը, ինչը գործարար համաժողովի մասնակիցների համար կապահովի նոր գործարար շփումների հաստատման և արտաքին առևտրային կապերի ընդլայնման լրացուցիչ հնարավորություն:

Միջոցառման գլխավոր թեմաների թվում է համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտային ծառայությունների ոլորտներում, լոգիստիկ ենթակառույցների, ագրարային և արդյունաբերական արտադրության զարգացումը, Միության երկրներ մատակարարվող արտադրանքի հարմարեցումը տեխնիկական կարգավորման, անասնաբուժական և ֆիտոսանիտարական վերահսկողության արդեն գործող և մշակվող նորմերին ու ստանդարտներին: