Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2017 11:12
Նաիրա Բադալյան

Հայաստանի և Բելառուսի կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը

Հայաստանի և Բելառուսի կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը

Արմինֆո.Վարչապետ Կարեն Կարապետյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Աստանայում առանձնազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ:

 

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և հետագա զարգացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի:  Վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում է գտնվում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի և Բելառուսի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2017 թ. I կիսամյակում կազմել է $19 մլն՝ 37,4% տարեկան աճով: Մասնավորապես, ներմուծումն աճել է 66,9%-ով՝ մինչև $15.8 մլն, արտահանման՝ 27%, մինչև $3.2 մլն անկման պայմաններում: