Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) և Եվրոպական միության (ԵՄ) ՍԻԳՄԱ ծրագրի Հայաստանի համակարգող Մարիան Լեմկեին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը: Կողմերը կարևորել են գնումների մասին նոր օրենքի, քաղաքացիական ծառայության մասին և արտաքին աուդիտի վերաբերյալ նոր օրենքների մշակման աշխատանքների առումով ՍԻԳՄԱ ծրագրի շրջանակներում ՀՀ-ին ցուցաբերված աջակցությունը:
Քննարկվել են նաև ծրագրի շրջանակներում հանրային կառավարման և պետական ֆինանսների կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի անունով պաշտոնական հրավեր է փոխանցվել` մասնակցելու ս.թ. դեկտեմբերի 13-14-ը Փարիզում կայանալիք «Լավ հանրային կառավարումը քաղաքացիների և բիզնեսի համարե նախարարական համաժողովին:
RUB | 4.86 | -0.01 |
USD | 378.89 | -1.10 |
EUR | 440.42 | -0.90 |
GBP | 508.05 | -1.36 |
CAD | 272.84 | -0.69 |
JPY | 23.99 | -0.04 |
CNY | 54.41 | -0.11 |
CHF | 474.32 | 0.28 |

