Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2017 14:52
Ալեքսանդր Ավանեսով

Այս տարվա նոյեմբերին նախատեսվում է սկսել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար սարքավորումների առաջին փուլի մատակարարումները

Այս տարվա նոյեմբերին նախատեսվում է սկսել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար սարքավորումների առաջին փուլի մատակարարումները

Արմինֆո. Այս տարվա նոյեմբերին նախատեսվում է սկսել  ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ սարքավորումների առաջին փուլի  մատակարարումները  Հայաստան։  Սարքավորումների փոխարինման նպատակով այժմ իրականացվում են մրցույթների անցկացման և պայմանագրերի կնքման աշխատանքներ:

 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանի խոսքով՝ առաջին կիսամյակում էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում լիազորված կազմակերպությունների միջև սահմանված կարգով կնքվել է   ծառայությունների մատուցման 16 պայմանագիր, որոնք ներկայացվել են Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների հաստատմանը: «Ներկայումս մշակվում են  «Հայկական ատոմային էլեկտրակայան  ՓԲ ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասինե ՀՀ օրենքի և «Հայկական ատոմային էլեկտրակայան ՓԲ ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանի հաստատման և դրանից բխող միջոցառումների իրականացման մասինե ՀՀ կառավարության որոշման նախագծերը»,-ասել է Հայկ Բադալյանը։

 

Ավելի վաղ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում «Հայկական ատոմային էլեկտրակայանե ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը հայտնել էր, որ

«Հայկական ատոմային էլեկտրակայանե ՓԲԸ-ն մտադիր է դիմել ՀՀ կառավարությանը՝ օպտիմալացված միջոցները N2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շարունակմանն ուղղելու առաջարկով:

Նրա խոսքով, նախագծի շրջանակներում սարքավորման և ծառայությունների մատակարարման հայտամրցույթների արդյունքում տնտեսվել են ֆինանսական զգալի ռեսուրսներ: Այսպես՝ հունիսի 1-ի դրությամբ $270 մլն վարկի և $30 մլն դրամաշնորհի շրջանակներում Ռուսատանի Դաշնության կողմից արդեն հատկացված $205 մլն-ից կնքվել են $143 մլն գումարի սարքավորման մատակարարման պայմանագրեր, ինչը թույլ է տվել տնտեսել միջոցների շուրջ

34%-ը: Գնման ընթացակարգերի նախնական գնահատումն իրականացվել է նախագծի գլխավոր կապալառուի՝ «Ռուսատոմ Սերվիսե ընկերության կողմից: Այդ գնահատականը, շարունակել է գլխավոր տնօրենը, հիմնվել է հիմնական սարքավորման գների վրա՝ արտադրված ռուսական ընկերությունների կողմից: Սակայն, բաց հայտամրցույթների անցկացման արդյունքում, որոնց, ռուսական ձեռնարկություններից բացի, մասնակցել են ընկերություններ Չեխիայից, Գերմանիայից, Ուկրաինայից և այլ երկրներից, հաջողվել է զգալի ֆինանսական ռեսուրսներ օպտիմալացնել, որոնք, Մովսես Վարդանյանի խոսքով, միանշանակ կուղղվեմ ծրագրի շարունակմանը: Մասնավորապես, դրանք կուղղվեն ՀԱԷԿ անվտանգության երրորդ և չորրորդ մակարդակների սարքավորման փոխարինմանը: Օրինակ՝ հովացման համակարգի լիակատար արդիականացման հնարավորություն է առաջացել, և այդ ենթածրագրի հայտամրցույթին կմասնակցեն նաև հայկական ընկերություններ: «Կա այդ նախագծին հայկական ընկերությունների առավելագույն ներգրավման ՀՀ նախագահի պահանջը, և որտեղ հնարավոր է, վերջիններս անպայման կմասնակցեն ծրագրին, քանի որ խոսքը վերաբերում է ոչ միայն բնակչության զբաղվածությանը, այլ նաև՝ երկրի պետբյուջե հարկերի և տուրքերի վճարումներին: Հայաստանը կայանի համար անհրաժեշտ սարքավորում չի արտադրում, իսկ շինարարական աշխատանքներին հայկական ընկերությունները լիովին ի վիճակի են մասնակցելե,- նշել է ՀԱԷԿ գլխավոր տնօրենը: