Արմինֆո.ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է և երկկողմ տնտեսական ցուցանիշներում առկա են դրական միտումներ: Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ ՌԴ գործադիր մարմնի ղեկավարի՝ Հայաստան նախատեսվող այցի ժամկետները:
Կարեն Կարապետյանն Աստանայում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
2016 թ. Հայաստանի հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է $1 335 540 701՝ 2015 թ. համեմատ ավելանալով 6,19%-ով ($77 886 481): Ռուսաստանի արտահանումը Հայաստան 2016 թ. կազմել է $957 253 242՝ 2015 թ. համեմատ նվազելով 8,82%-ով: Ռուսաստանից Հայաստան ներմուծումը 2016 թ. կազմել է $378 287 459՝ 2015 թ. համեմատ ավելանալով 82,01%-ով ($170 448 203):
![]() | 4.50 | -0.01 |
![]() | 382.75 | 0.26 |
![]() | 447.21 | -0.30 |
![]() | 517.32 | -0.42 |
![]() | 275.70 | -0.31 |
![]() | 25.87 | -0.06 |
![]() | 53.73 | 0.02 |
![]() | 478.68 | -0.69 |