
Արմինֆո. ԵԱՏՄ-ում կգործի միասնական օդային տարածություն: Օգոստոսի 14-ին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Նրա ասելով, նախագծի իրագործման նպատակով մշակվում է համապատասխան «ճանապարհային քարտեզ», որը թույլ կտա հավասարցնել թռիչքների և օդանավակայաններում սպասարկման սակագները, հաղորդել է «Միռ 24» հեռուստաալիքը:
Ավելի վաղ ԵԱՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Ադամկուլ Ժունուսովը նշել էր, որ այդ «ճանապարհային քարտեզը» կսկսի աշխատել 2018 թվականի հունվարի 1-ին: Փաստաթուղթը նախատեսում է ինքնաթիռների թռիչքների և միության երկրների օդանավակայաններում սպասարկման սակագների ունիֆիկացում, ինչպես նաև այն սահմանափակումների վերացում, որոնք գոյություն ունեն մեր երկրների միջև օդային հաղորդակցությունում: Խոսքը վերաբերում է թռիչքների հաճախականությանը, փոխադրողների և նշանակման կետերի քանակին: