Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2017 23:21
Ալեքսանդր Ավանեսով

Ռուսաստանը և Հայաստանը խորհրդակցություններ կանցկացնեն վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման շուրջ

Ռուսաստանը և Հայաստանը խորհրդակցություններ կանցկացնեն վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման շուրջ

Արմինֆո. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում նախօրեին քննարկվել է ԵԱՏՄ անդամ պետություններում տրված վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման հարցը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Եվրասիական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, վարչապետները Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարել են մինչև 2017 թ. օգոստոսի 20-ը ժամանակահատվածում խորհրդակցություններ անցկացնել Ռուսաստանում և Հայաստանում տրված ազգային և միջազգային վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման հարցի շուրջ:

 

Նշենք, որ հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել երկրի տարածքում փոխադրումների ոլորտում աշխատող անձանց կողմից արտասահմանյան վարորդական իրավունքի վկայականների օգտագործման արգելքը: Փոխադրումներով զբաղվող օտարերկրացիների կողմից ռուսական վարորդական վկայականների պարտադիր ստացման պահանջը չի տարածվում Ղրղըզստանի, ինչպես նաև Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիների վրա, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է: Այդպիսով՝ ԵԱՏՄ անդամ երկրներից փոփոխությունները չեն տարածվում միայն Հայաստանի վրա: Այդ որոշումը հարուցել է հայկական կողմի մտահոգությունը, քանի որ այն հակասում է ԵԱՏՄ սկզբունքներին, որոնք ենթադրում են աշխատանքի միասնական շուկայի ստեղծում: