Արմինֆո. Կունգուրի մսի կոմբինատը /մտնում է «Կոմոս Գրուպ» ագրոհոլդինգի մեջ/ նախատեսում է մսամթերքի մատակարարումներ սկսել մերձավոր արտերկրի երկրներ, հաղորդվում է Facebook-ում ագրոհոլդինգի էջում:
«Կունգուրի մսի կոմբինատը նախատեսում է երշիկեղեն, մսամթերք և կիսաֆաբրիկատներ /սառեցված/ վաճառել Հայաստանում, Ղազախստանում, Ղրղըզստանում և Բելառուսում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նախօրեին կոմբինատն արդեն մսային դելիկատեսների առաջին խմբաքանակն է առաքել Հայաստան:
