Արմինֆո. Օգոստոսի 21-ին Մոսկվայի ամենախիտ բնակեցված շրջաններից մեկում` Հյուսիսային Բուտովոյում, բացվել է հայկական արտադրանքի ցուցահանդես, որտեղ ներկայացվել են թեթև արդյունաբերության, գյուղատնտեսական վերամշակող արտադրությամբ զբաղվող ընկերությունների արտադրանքը, ինչպես նաև հայկական հուշանվերներ:
Ցուցահանդեսը կազամկերպվել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արռևտրային ներկայացուցչության կողմից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից մշակված արտահանման զարգացման ծրագրին համաձայն, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության մասնակցությամբ ու Մոսկվայի առևտրի և ծառայությունների վարչության հետ պայմանավորվածությամբ:Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև օգոստոսի 27-ը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |