
Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության երկրների շուկայում շուրջ 60 խոչընդոտ կա: Այդ մասին հայարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ ելույթ ունենալով «Իսսիկ-Կուլ 2017» IY տնտեսական համաժողովում, հատնում է Tazabek պորտալը:
Տիգրան Սարգսյանի խոսքով, Եվրասիական հանձնաժողովն աշխատում է 6 ուղղությամբ: Առաջին ուղղությունը ԵԱՏՄ-ում բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ ցուցանիշի ավելացումն է: Երկրորդ ուղղությունը՝ ընդհանուր շուկաների գործունեությունը կատարելության հասցնելը: «Կա խոչընդոտների հաղթահարման հստակ ծրագիր, մենք պարզել ենք շուրջ 60 նման խոչընդոտ, այժմ քննարկվում է դրանց հաղթահարման «ճանապարհային քարտեզը»»,- ասել է ԵՏՀ ղեկավարը:
Նրա խոսքով, երրորդ ուղղությունը ԵԱՏՄ ընդհանուր տարածության թվայնացումն է, ինչը տնտեսական աճի և մրցունակության բարձրացման լուրջ ներուժ է: «Չորրորդ ուղղությունը լոգիստիկայի գծով համաշխարհային առաջատարությունն է. եթե կարողանանք ճիշտ կազմակերպել դա, դրանից կարելի է լուրջ օգուտ ստանալ: Հինգերորդ ուղղությունը կենցաղային կապն է, ինտեգրումը թույլ կտա պայմաններ ստեղծել մեր քաղաքացիների համար: Եվ վեցերորդ ուղղությունը շահագրգիռ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումն է»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
RUB | 4.90 | 0.01 |
USD | 381.47 | -0.04 |
EUR | 449.14 | -0.89 |
GBP | 514.56 | -1.05 |
CAD | 278.81 | -0.23 |
JPY | 24.39 | -0.07 |
CNY | 54.44 | -0.02 |
CHF | 483.12 | -1.71 |

