Չորեքշաբթի, 23 Օգոստոսի 2017 10:59
Ալեքսանդր Ավանեսով

Չինական «Քսիան էլեկտրաինժեներական» ընկերությունը շարունակում է «Վանաձոր-1» և «Աշնակ» ենթակայանների արդիականացման նախագծի իրականացումը

Չինական «Քսիան էլեկտրաինժեներական» ընկերությունը շարունակում է «Վանաձոր-1» և «Աշնակ» ենթակայանների արդիականացման նախագծի իրականացումը

Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նախօրեին ընդունել է Չինաստանի «Քսիան էլեկտրաինժեներականե ընկերության պատվիրակությանը՝ ընկերության գլխավոր  տնօրեն Ժանգ Յամենի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրով իրականացվող «Վանաձոր-1եե, ինչպես նաև «էլեկտրահաղորդման ցանցի բարելավումե ծրագրով՝ «Աշնակե ենթակայանների վերակառուցման աշխատանքների ընթացքին և ժամանակացույցին վերաբերող հարցեր։

«Վանաձոր-1ե և «Աշնակե ենթակայանների գլխավոր կապալառու ընկերության տնօրենը շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության համար և ընդգծել, որ կանեն հնարավորը՝ աշխատանքները ժամանակին և որակով իրականացնելու համար։

Նախարար Աշոտ Մանուկյանը նշել է, որ «Քսիան էլեկտրաինժեներականե ընկերությանը համարում է վստահելի գործընկեր` ընդգծելով, որ հանդիպումը ազդակ է փոխգործակցության խորացման և ամրապնդման համար:

Ընկերության տնօրենը վստահեցրել է, որ  իրենց  համար առաջնային է որակյալ ծառայությունների մատուցումը և հույս հայտնել, որ հետագայում ևս կշարունակեն համագործակցությունը հայկական կողմի հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն, 2014 թ. նոյեմբերի 13-ին Համաշխարհային բանկը հաստատել է $40 մլն վարկային ծրագիրը, որն ուղղված է «Հաղթանակ», «Չարենցավան-3», «Վանաձոր-1» երեք կայանների արդիականացմանը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $50 մլն, որից $10 մլն-ն կտրամադրի Հայաստանի կառավարությունը: