Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն օգոստոսի 22-ին ընդունել է «Ջեներալ-էլեկտրիկե («General Electricե) ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գծով տարածաշրջանային տնօրեն Իվան Սապրիկինի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող ծրագրերն ու դրանց զարգացման հեռանկարները: Նախարարը դրական է գնահատել ամերիկյան ընկերության՝ Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերին մասնակցությունն ու դրանց զարգացման հեռանկարները։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իվան Սապրիկինը նշել է, որ «Ջեներալ-էլեկտրիկե ընկերությունը հետաքրքրված է հատկապես Հրազդանում կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի կառուցման ծրագրով։ Այդ նպատակով «Ջեներալ-էլեկտրիկե ընկերությունը ներկայացնում է տարբեր տեսակի շարժիչներ ու դրանց օգտագործման, այդ թվում նաև կենցաղային թափոնների միջոցով էլեկտրաէներգիայի ստացման արդյունաբերության եղանակները:
Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ ուսումնասիրել Հրազդանում կենցաղային աղբի վերամշակման կայանի կառուցման տեխնիկական տվյալները և համագործակցության հնարավորությունները:
Հունիսի 21-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտնել էր, որ Հայաստանի էներգետիկ հատվածում ամերիկյան ներդրումների ներուժը գնահատվում է $8 մլրդ: Նա հիշեցրել էր, որ հունիսին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հետ հանդիպման ժամանակ ներկայացվել է 2 ներդրումային նախագիծ, որից մեկը վերաբերել է կոշտ թափոնների մշակման միջոցով էներգիայի արտադրությանը: Ռիչարդ Միլսի խոսքով, իրենք այդ առաջարկները ներկայացնում են ամերիկացի ներդրողների քննարկմանը:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |