
Արմինֆո. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին այցելել է Մարտակերտի եւ Շահումյանի շրջաններ, տեղում ծանոթացել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու տարբեր հատվածներին:
Շահումյանի շրջանում Նախագահը հրավիրել է խորհրդակցություն՝ մայրուղու շինարարության ավարտական փուլին վերաբերող հարցերի շուրջ:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի կապակցությամբ՝ ընդգծելով աշխատանքները բարձր որակով եւ ժամանակին ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:
RUB | 4.89 | 0.05 |
USD | 381.51 | 0.05 |
EUR | 450.03 | 0.06 |
GBP | 515.61 | 0.07 |
CAD | 279.04 | 0.03 |
JPY | 24.46 | 0.00 |
CNY | 54.46 | 0.08 |
CHF | 484.83 | 0.07 |

