Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2017 14:29
Ալեքսանդր Ավանեսով

Երևանում կընթանա «ARMENIA  EXPO 2017»  տասնյոթերորդ  միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը

Երևանում կընթանա «ARMENIA  EXPO 2017»  տասնյոթերորդ  միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը

Արմինֆո. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների  միությունը և LOGOS EXPO Center  ցուցահանդեսային ընկերությունը կազմակերպում են «ARMENIA  EXPO 2017»  տասնյոթերորդ  միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը` 2017թ. սեպտեմբերի 8-ից 10-ը  «Yerevan EXPO» մասնագիտացված ցուցահանդեսային համալիրում:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին LOGOS EXPO Center-ի մամուլի ծառայությունից,   «ARMENIA EXPO  2017» ցուցահանդեսային ֆորումը  հանդիսանում է խոշորագույն միջոցառում ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում: Այն մի հարկի տակ է հավաքում տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող  120-ից ավել կազմակերպություն: Այս տարի ավելի է ընդլայնվել մասնակիցների աշխարհագրությունը և ներկա են լինելու ընկերություններ 9 երկրից՝ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Բելառուսի Հանրապետությունից, Ուկրաինայից, Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետություն, Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից և Հնդկաստանի Հանրապետությունից:

«ARMENIA EXPO  2017» ցուցահանդեսային ֆորումը  մեծ իրադարձություն է և այս տարի այն կլինի աննախադեպ իր ընդգրկման ծավալներով: Ցուցահանդեսի մակերեսը կազմում է 1000 մետր քառակուսուց ավել: 

 «ARMENIA  EXPO 2017» ցուցահանդեսային ֆորումի շրջանակներում անցկացվող ցուցահանդեսները հետևյալն են`

INDUSTRIAL ARMENIA EXPO

Ծանր արդյունաբերություն, թեթև արդյունաբերություն, լեռնամետալուրգիական և քիմիական արդյունաբերություն, հաստոցաշինություն, քարմշակում, փայտամշակում, ոսկերչական արդյունաբերություն, մեքենաշինություն, սարքաշինություն, Էլեկտրոնիկա, տարա և փաթեթավորում:

BUILD EXPO

Շինարարություն և վերանորոգում, դիզայն, շինանյութերի արտադրություն, լաքեր և ներկեր, դռներ և պատուհաններ, սանտեխնիկա,  լողավազաններ, ջեռուցման համակարգեր:

EXPO FOOD & DRINKS

Միս եւ թռչնի արտադրություն, կաթնամթերք, ծովամթերք, պահածոներ, հյութեր, հանքային ջրեր, սուրճ, թեյ, նպարեղեն, սառեցված կիսաֆաբրիկատներ, կարագի, յուղի և ձեթի արտադրություն, ալկոհոլային և ոչալկոհոլային խմիչքներ:

TRANS EXPO

 Տրանսպորտ, բեռնատար և մարդատար  ուղևորափոխադրումներ, կապ, էքսպրես –փոստ:

COMP_EXPO

Համակարգիչներ, լոկալ, գլոբալ ցանցեր, ծրագրային ապահովում, IT, ինտերնետ-պրովայդրներ:

POLYGRAPHY.PUBLISHING.ADVERTISEMENT EXPO

Պոլիգրաֆիկ նյութերի արտադրություն, գրքեր,  պարբերականներ, գովազդային տեխնոլոգիաներ և PR:

FURNITURE SALON

Կահույք, ինտերիեր, էքստերիեր, կահույքի դիզայն, տեքստիլ տան համար:

FINANCE. CREDIT. INSURANCE. AUDIT EXPO

Բանկային գործ, բանկային ծառայություններ ընկերությունների և անհատների համար, ֆինանսական խորհրդատվություն, բանկային եւ գրասենյակային սարքավորումներ, ապահովագրություն, անշարժ գույք, անշարժ գույքի գնահատում և ծառայություններ, աուդիտորական և իրավաբանական ծառայություններ:

REST & ENTERTAINMENT

Հանգիստ և ժամանց, ներգնա և արտագնա տուրիզմ, տուրիստական գործակալություններ, հյուրանոցներ և առողջարաններ, սրճարաններ և ռեստորաններ, ժամանցի  կենտրոններ:

 Ցուցահանդեսի  աշխատանքային ժամեր` սեպտեմբերի 8-ին ժ. 12:00-18:00-ը, սեպտեմբերի 9-ին ժ. 10:00-18:00-ը, սեպտեմբերի 10-ին ժ. 10:00-16:00-ը: Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին ժ. 12:00-ին:

LOGOS EXPO Center - ը առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որը գործում է 1999թ.-ից և առաջատար է համարվում արդյունաբերական, տեղական և միջազգային ցուցահանդեսների և կոնգրեսների կազմակերպման գործում£Օգտագործելով համաշխարհային ցուցահանդեսային բիզնեսի փորձն ու նվաճումները LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը ամեն տարի անցկացնում է մինչև 15 մասնագիտացված ցուցահանդեսներ: Այսպիսով 17 տարիների գործունեության ընթացքում ընկերության կողմից կազմակերպված տեղական և օտարեկրյա ցուցահանդեսների թիվը գերազանցել է 200-ը: