Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 11:58
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի գյուղնախարարը կմասնակցի ՖՈՒԴ ՍԻԹԻ-Մոսկվա մեծածախ պարենային ագրոկլաստերի տարածքում Հայաստանի տաղավարի բացմանը

Հայաստանի գյուղնախարարը կմասնակցի ՖՈՒԴ ՍԻԹԻ-Մոսկվա մեծածախ պարենային ագրոկլաստերի տարածքում Հայաստանի տաղավարի բացմանը

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մեկնել է  Մոսկվա`  մասնակցելու Եվրոպայում խոշորագույնը համարվող ՖՈՒԴ ՍԻԹԻ-Մոսկվա մեծածախ պարենային ագրոկլաստերի տարածքում «Հայաստանի Հանրապետության» ցուցադրական տաղավարի հանդիսավոր բացման արարողությանը:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառման կազմակերպիչն է Եվրասիական տնտեսական գոտու ձեռնարկատերերի միության «Եվրասիական գործարարների միությունը» (ЕАДС), որի առևտրա-ցուցադրական հարթակը միավորում է Ռուսաստանի Դաշնության 85 շրջանների և 45 գործընկեր-երկրների սննդամթերք և պարենային ապրանքներ արտադրողներին:

Հավելենք, որ 2016 թվականին ստեղծված ՖՈՒԴ ՍԻԹԻ-Մոսկվա մեծածախ պարենային ագրոկլաստերում ապրանքների շրջանառությունը կազմում է տարեկան 1,8 մլն տոննա: Ագրոկլաստերի տաղավարներում իրենց արտադրանքն են ներկայացնում Ռուսաստանի 52 տարածաշրջաններ և 26 երկրներ: