Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2017 11:47
Ալեքսանդր Ավանեսով

ՔԱԳՎ պետը Համբուրգում բանակցություններ կվարի Lufthansa ավիաընկերության հետ

ՔԱԳՎ պետը Համբուրգում բանակցություններ կվարի Lufthansa ավիաընկերության հետ

Արմինֆո. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը սեպտեմբերի 15-17-ն ընկած ժամանակահատվածում գտնվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաքում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՔԱԳՎ մամուլի ծառայությունից, Համբուրգում Սերգեյ Ավետիսյանը հանդիպելու և քննարկումներ է անցկացնելու  Lufthansa ավիաընկերության տնօրինության հետ:

Ավելի վաղ հաղորդվել րէ, որ  Lufthansa ավիաընկերությունը շահագրգռված է նաև ցերեկային ժամերին դեպի Հայաստան թռիչքներ իրականացնելու հնարավորության քննարկմամբ: Մայիսի 30-ին  «Լյուֆհանզա գրուպ՚ ընկերության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Ավետիսյանը ներկայացրել էր ավիաընկերությունների համար գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ Հայաստանում իրագործված և իրագործվող ծրագրերը, նշելով Հայստանի և ԵՄ միջև օդային փոխադրումների շուրջ համաձայնագրի կարևորությունը, որը կազդի նաև հայկական շուկայում վաղուց գործող «Լյուֆթհանզա գրուպ՚, «Ավստրիական ավիաուղիներ՚ և «Բրասելս էըրլայնս՚ ավիաընկերությունների դեպի Հայաստան թռիչքների ծրագրի ընդլայնման վրա: Գերմանական կողմը, իր հերթին, նշել էր, որ կուսումնասիրի հայկական շուկան` ավելի լայն գործունեություն իրականացնելու համար: