Ուրբաթ, 15 Սեպտեմբերի 2017 18:05
Նաիրա Բադալյան

Վահան Մարտիրոսյան. Երևան–Սևան ավտոճանապարհի տեղամասը կառուցվում է ժամանակացույցի գերազանցմամբ

Վահան Մարտիրոսյան. Երևան–Սևան ավտոճանապարհի տեղամասը կառուցվում է ժամանակացույցի գերազանցմամբ

Արմինֆո. Միջպետական նշանակության Երևան–Սևան-Իջևան ավտոճանապարհի տեղամասում շինարարական աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի գերազանցմամբ: Նախօրեին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հաղորդել է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարիտիրոսյանը:

Նախարարի ասելով, ճանապարհի տեղամասի (36-57 կմ Երևան-Սևան ուղղությամբ և 64-57 կմ Սևան-Երևան ուղղությամբ) շինարարության ճանապարհային քարտեզին և ծրագրին համապատասխան, աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի մեկ ամիս գերազանցմամբ: «Տեղամասում գործարկված տեխնիկան, հնարավոր է, հնամանմանը չունի Հայստանում: Դրա շնրոհիվ աշխատանքներն ընթանում են շար արագ և որակով: Արդեն սեպտեմբերի վերջին լիովին կավարտենք ճանապարհի ասֆալտապատումը, ինչին կհաջորդի հարդարումը՚, - հայտարարել է Մարտիրոսյանը: Շուրջ 3,5 մլրդ դրամ արժողությամբ նախագիծը լիովին ֆինանսավորվում է պետբյուջեի միջոցների հաշվին:

Հիշեցնենք, որ միջպետական նշանակության Երևան–Սևան-Իջևան ավտոճանապարհի նշված տեղամասում վերանորոգման աշխատանքները մեկնարկել էին օգոստոսի 28-ին: Շինարարական աշխատանքների առնչությամբ այդ տեղամասով երթևեկությունը տվյալ պահի դրությամյբ սահմանափակված է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար: Երթևեկությունը կազմակերպվել է ճանապարհի տվյալ տեղամասի հանդիպակաց գծով: Նախատեսվում է 5 սմ հաստությամբ ֆրեզում և  երկու երթևեկելի մասերի ասֆալտապատում: