Արմինֆո.«Թուրքմենական ավիաուղիների՚ չվացուցակը համալրել է Աշխաբադ-Երևան-Աշխաբադ միջազգային երթուղին, հաղորդել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպանության մամուլի ծառայությունը:
Ինչպես արդեն հաղորդվել է, Հայաստանի և Թուրքմենստանի մայրաքաղաքների միջև ուղիղ օդային հաղորդակցության մասին խոսք էր գնացել օգոստոսին Թուրքմենստանի նախագահի Հայաստան այցի ընթացքում: Ամենաբարձր մակարդակի պայմանավորվածության սեղմ ժամկետում իրագործումը վկայում է այն մասին, որ կողմերը նպատակաուղղված են առկա ներուժի արդյունավետ կիրառմանը` փոխշահավետ համագործակցության զարգացման համար:
Աշխաբադ-Երևան ուղիղ չվերթի գործարկմամբ Թուրքմենստանի ազգային փոխադրողը բազմապատկել է Կովկասի տարածաշրջանի ուղղությամբ իր տրանսպորտային-տարանցիկ ներուժը: Ճյուղավորված երթուղային ցանցի ձևավորումը շարունակվում է, և մոտ ժամանակներս դրանում կներառվեն նոր տարածաշրջանային և միջտարածաշրջանային գծեր:
«Թուրքմենական ավիաուղիներն՚ անշեղորեն ընդլայնում է իր միջազգային երթուղիների աշխարհագրությունը, որոնք նպաստում են բարիդրացիական հարաբերությունների կամուրջների անցկացմանն աշխարհի բոլոր շահագրգիռ պետություննեիր հետ` արդյունավետ օգտագործելով քաղաքացիական ավիացիայի պարկի օրինաչափ արդիականացումը` համաշխարհային հայտնի արտադրողների նորագույն ավիատեխնիկայի մատակարարումների հաշվին:
![]() | 4.56 | 0.06 |
![]() | 383.47 | 0.72 |
![]() | 449.96 | 2.75 |
![]() | 519.91 | 2.59 |
![]() | 277.17 | 1.47 |
![]() | 25.95 | 0.08 |
![]() | 53.85 | 0.12 |
![]() | 481.44 | 2.76 |