
Արմինֆո. «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) նոր գլխավոր տնօրեն է նշանակել Ռաֆիի Պաղճեանը:
Ռաֆֆի Պաղճեանը վերջին 35 տարիների ընթացքում աշխատել է Shell միջազգային էներգետիկ կորպորացիայում, զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ: Մինչև Shell- ից հեռանալը եղել է ընկերության գործադիր տնօրենը Մեծ Բրիտանիայում:
«Վերջին մի քանի տարին IDeA- ի համար դարձավ կայացման փուլ էր: Մենք հուսով ենք, որ Րաֆֆի Պաղճեանի փորձն ու գիտելիքները թույլ կտան, որ հիմնադրամը հասնի սոցիալական ձեռնարկատիրության մշակույթի մի նոր փուլ», - հայտարարել են IDeA-ի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդը:
«Ուրախ եմ միանալ IDeA թիմին: Ինձ համար հաճելի է ծառայել Հայրենիքին, բերելով ինձ հետ «Շելլ» ընկերությունում ունեցած շուրջ 35 տարվա աշխատանքի արդյունքը», - ասել է Րաֆֆի Պաղճեանը:
IDeA հիմնադրամը մինչև 2015 թվականի հունլիսից գլխավորած Էդգար Մանուկյանը որոշեց հեռանալ պաշտոնից և կենտրոնանալ սեփական ծրագրերի վրա:
«Մենք երախտապարտ ենք Էդգարին այս պաշտոնում նրա աշխատանքի համար և UWC Դիլիջանի քոլեջի կառուցման գործին ցուցաբերած մեծ ներդրման համար: Մաղթում ենք նրան հաջողություններ իր ապագա աշխատանքներում», - նշել են Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդը:
RUB | 4.70 | -0.04 |
USD | 382.57 | 0.02 |
EUR | 439.34 | -0.78 |
GBP | 498.34 | -1.81 |
CAD | 270.71 | -1.16 |
JPY | 24.90 | -0.01 |
CNY | 53.68 | -0.01 |
CHF | 471.90 | -1.44 |

