
Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Samsung ընկերության բջջային կապի հարցերով փոխնախագահ Սեունգսիկ Չոյին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նախատեսվող ծրագրերին առնչվող հարցեր:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Սեունգսիկ Չոյը նշել է, որ ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ կատարվող ախատանքներն ընթանում են բարեհաջող և իրենց նպատակն է հայկական շուկային ներկայացնել նորարարական նոր առաջարկներ:
Կարեն Կարապետյանը ողջունել է Samsung-ի նախաձեռնությունները և հայտնել կառավարության աջակցությունը դրանց իրականացման հարցում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Samsung ընկերության կողմից այլ ծրագրերի իրականացման հնարավորությանը:
RUB | 4.90 | 0.01 |
USD | 381.47 | -0.04 |
EUR | 449.14 | -0.89 |
GBP | 514.56 | -1.05 |
CAD | 278.81 | -0.23 |
JPY | 24.39 | -0.07 |
CNY | 54.44 | -0.02 |
CHF | 483.12 | -1.71 |

