Արմինֆո. ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Վահե Էնֆիաջյանը և Գևորգ Գորգիսյանը Տիրանայում տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 49-րդ նիստում ներկայացրել են Հայաստանի ձեռքբերումները բարձր տեխնոլոգիաների ոլորտում:
Պատգամավորները, մասնավորապես, նշել են, որ ներկայումս նորարարական հատվածի զարգացումը երկրի տնտեսական զարգացման առանցային գործոններից մեկն է: «Այս փուլում ստեղծվել է ժամանակակից ենթակառուցվածք` կրթական համակարգի արդիականացման եւ բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման համար, որտեղ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության արդյունքում իրականացվում են մի շարք ընդհանուր կրթական ծրագրեր: Ստեղծվել են մի շարք ուսումնական կենտրոններ եւ լաբորատորիաներ, ինչպիսիք են Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիան (NationalInstruments-ի հետ միասին), Microsoft Innovation Center, IBM Innovation Technologies and Solutions Center, Գյումրիի եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, որոնք հագեցած են ժամանակակից նորարարական ենթակառուցվածքներով»,- ասել է Վահե Էնֆիաջյանը:
Նրա խոսքով, հիմնական մարտահրավերներ են՝ գիտական եւ կրթական բլոկի ու բիզնեսի միջեւ կապերի ամրապնդումը, գիտատեխնիկական գործունեության եւ նորարարական ձեռնարկատիրության ֆինանսավորման նոր ինստիտուտների ստեղծումը, ինչպես նաեւ տեղացի ինժեներների, ծրագրավորողների եւ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող այլ մասնագետների եւ ընկերությունների միջազգայնացումը:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |