Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին ընդունել է Ղրղըզստանի վարչապետ Սափար Իսակովին:
Կարեն Կարապետյանը շնորհավորել է գործընկերոջը՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հետագա հաջողություններ մաղթել։ Նա վստահություն է հայտնել, որ երկու ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները լավ հիմք են՝ քաղաքական երկխոսության ընդլայնման, փոխշահավետ տնտեսական նախագծերի իրականացման համար: Վարչապետը նկատել է, որ թեև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները մեծ չեն, սակայն առկա է դրական դինամիկա և այն զարգացնելու ներուժ: «Այդ դրական դինամիկան պետք է խթանել, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովի գործունեության միջոցով: Անկասկած, թե՛ Հայաստանում, թե՛ Ղրղըզստանում կան հեռանկարային նախագծեր, որոնք հնարավոր է իրականացնել համատեղ և որոնք երկուստեք փոխշահավետ կարող են լինելե, -ասել է վարչապետը:
Ղրղըզստանի վարչապետ Սափար Իսակովն իր հերթին փոխգործակցությունը սերտացնելու պատրաստակամություն է հայտնել՝ նկատելով, որ երկու երկրների միջև առկա տնտեսական հարաբերությունները չեն համապատասխանում քաղաքական երկխոսության մակարդակին։ «Մեր կողմից մենք լիովին պատրաստ ենք աջակցել երկկողմ տնտեսական փոխհարաբերությունների զարգացմանըե,-ավելացրել է Ղրղըզստանի վարչապետը։
Երկուստեք նշվել է, որ եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում փոխգործակցությունը, այդ շրջանակում համաձայնեցված մեխանիզմների կիրառումը թույլ կտա ավելի հարստացնել հայ-ղրղըզական հարաբերությունները։
Զրուցակիցները կարևորել են նաև տնտեսական զարգացմանը միտված գործընթացներում ձեռք բերված փորձի փոխանակման անհրաժեշտությունը։
![]() | 4.73 | 0.02 |
![]() | 382.57 | -0.11 |
![]() | 443.25 | 0.45 |
![]() | 510.46 | 2.80 |
![]() | 273.23 | 0.24 |
![]() | 25.15 | 0.09 |
![]() | 53.64 | -0.09 |
![]() | 475.95 | 1.10 |