Արմինֆո. Ամերիկյան The Robbins Company ընկերությունը կմասնակցի "Շնողե ՀԷԿ-ի" կառուցման նախագծին։ Այդ մասին նախօրեին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում համագործակցության հուշագիր են ստորագրել Հայաստանում գրանցված և գործող «Էներգո ինվեստ հոլդինգե ՓԲԸ դուստր ընկերության՝ «Դեբեդ Հիդրոե ՍՊԸ-ն և խոշոր թունելների հորատման միջազգային մեծ փորձ ունեցող, հանրաճանաչ «The Robbins Companyե ընկերությունը։
Հուշագրի ստորագրմանը ներկա են եղել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։
Հանդես գալով բացման խոսքով՝ Աշոտ Մանուկյանը նշել է. ««Շնողե ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կարևոր քայլ է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ՝ ՀՀ կառավարության կողմից որդեգրած ռազմավարության համատեքստում։ Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում այն փաստը, որ այդ քայլն արվում է ամերիկյան գործընկերների մասնակցությամբ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Դեբեդ Հիդրոե և «Ռոբինսե ընկերություններին՝ մեր երկրի էներգետիկ համակարգի և, ընդհանրապես, Հայաստանի տնտեսության համար բարձր կարևորություն ունեցող այս ձեռնարկման համարե։
Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը և անձնապես դեսպան Միլսին՝ երկու երկրների մասնավոր հատվածների ներկայացուցիչների միջև սկիզբ դրվող երկարատև համագործակցությանը գործուն օժանդակություն ցուցաբերելու համար։
-Այս տարի մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության հետ մեր դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, և ես չեմ կարող մտաբերել մեր 25-ամյա գործընկերության արդյունքների ավելի լավ խորհրդանիշ, քան այն նվաճումը, որ այսօր տոնում ենք,- ասել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: -«Դեբեդ Հիդրոե և «Ռոբինսե ընկերությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-Հայաստան աճող համագործակցության օրինակ է: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարար Աշոտ Մանուկյանին «Շնողե հիդրոէլեկտրակայանի ներդրումային հնարավորությունն ինձ անձամբ ներկայացնելու համար, ինչպես նաև շնորհավորել նրան մեր համատեղ ջանքերով և «Ռոբինսե համաշխարհային կարգի ամերիկյան ընկերության թունելային հորատող տեխնոլոգիան և սարքավորումները Հայաստան բերելու միջոցով այդ ծրագիրն իրականություն դարձնելու կապակցությամբ:
Ստորագրված հուշագրի համաձայն՝ ամերիկյան ընկերությունը ներդրում կկատարի «Դեբեդ Հիդրոե ՍՊԸ կանոնադրական կապիտալում՝ տրամադրելով «Շնողե ՀԷԿ-ի կառուցման ծրագրով նախատեսված 22 կիլոմետր երկարությամբ ջրատար թունելի հորատման մեքենա՝ ապահովելով մեքենայի շահագործման համար տեղական կադրերի վերապատրաստման աշխատանքները, ինչպես նաև ցուցաբերելով տեխնիկական աջակցություն թունելի հորատման ողջ ընթացքում։
Հիշեցնենք, որ Լոռու մարզում 76ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնողե հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին եռակողմ շրջանակային համաձայնագիրը հաստատվել է ՀՀ կառավարության օգոստոսի 10-ի թիվ 973-Ա որոշմամբ և ստորագրվել կառավարության, «Դեբեդ Հիդրոե ՍՊԸ (որպես կառուցող) և «Հայաստանի ներդրողների ակումբե փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի (որպես հովանավոր) միջև: Ավելի վաղ կառավարությունը հաստատել էր Դեբեդ գետի վրա «Շնողե ՀԷԿ-ի կառուցման նպատակահարմարությունը՝ ընդգրկելով ծրագիրը Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ցանկում, ինչպես նաև ընդգծել էր կայանի կառուցման համար մասնավոր ներդրումների ներգրավման և ներդրողներին համապատասխան երաշխիքների տրամադրման անհրաժեշտությունը՝ հանձն առնելով կիրառել պետություն-մասնավոր հատված համագործակցության տարբերակը։«Շնողե ՀԷԿ-ի ծրագրի իրականացման արժեքը գնահատվում է շուրջ 150-190 մլն ԱՄՆ դոլար։