Ուրբաթ, 27 Հոկտեմբերի 2017 17:26
Ալեքսանդր Ավանեսով

Գլխավոր տնօրեն. Մինչև 2019 թ. չի հաջողվի ամբողջովին ավարտել ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի արդիականացման ծրագիրը

Գլխավոր տնօրեն. Մինչև 2019 թ. չի հաջողվի ամբողջովին ավարտել ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի արդիականացման ծրագիրը

Արմինֆո. Այսօր ակնհայտ է դառնում, որ մինչև 2019 թ. չի հաջողվի ամբողջովին ավարտել ՀԱԷԿ երկորրդ էներգաբլոկի արդիականացման ծրագիրը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է կայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը:

Նրա խոսքով, 2019 թ. կամ կդադարեցվեն ռուսական կողմի հետ համաձայնագրերը, և ծրագիրը կշարունակվի մինչև 2021 թվականը սեփական ուժերով, կամ նախագիծը կերկարաձգվի՝ ռուսական կողմի մասնակցությամբ: Այնուամենայնիվ, շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի հիմնական մասը կավարտվի մինչև սահմանված ժամկետը՝ 2019 թ. վերջը: Կշարունակի խնդիր մնալ օգտագործված միջուկային վառելիքի և միջուկային թափոնների ուտիլացման հարցը: Ծրագիրը, գլխավոր տնօրենի խոսքով, արդեն մշակված է, բայց դրա իրականացումն ավելի երկարատև ժամկետներ կպահանջի, և դրա իրականացման գործում ՀԱԷԿ-ը մտադիր է ներգրավել իր ռուսաստանցի գործընկերներին:

Մովսես Վարդանյանն ընդգծել է, որ 2018 թ.ապրիլի կեսից կայանի աշխատանքը մասամբ կդադարեցվի, մասնավորապես՝ տուրբիններից մեկի աշխատանքը: Հունիսի կեսին լիովին կդադարեցվի ամբողջ բլոկի աշխատանքը, ինչի ընթացքում վառելիքով լրալցավորում կիրականացվի: Օգոստոսի 15-ից բլոկը շահագործման մեջ կմտցվի, իսկ դեկտեմբերին շակագործման կհանձնվի նաև նորացված տուրբինը: 

Գլխավոր տնօրենը նշել է, որ մինչև 2021 թվականը կայանն էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա ունի: Այնուամենայնիվ, հաջորդ տարի կայանը, երկրատև պարապուրդի պատճառով /վեց ամիս/ 1,860 մլրդ կՎտ/ժ պակաս էլեկտրաէներգիա կարտադրի, բայց այդ փաստը հիմք չի հանդիսանա ԱԷԿ-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար կարգավորող մարմին դիմելու համար: «Կան նախորդ տարիներից խնայողություններ, որոնց հաշվին սակագինը չի բարձրանա»,- ասել է ՀԱԷԿ գլխավոր տնօրենը: