Չորեքշաբթի, 1 Նոյեմբերի 2017 12:22
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը 9 կետով զիջել է դիրքը Doing Business 2018-ում

Արմինֆո. Համաշխարհային բանկի հրապարակած «Doing Business 2018» զեկույցում Հայաստանը զիջել է դիրքը 9 հորիզոնականով՝ զբաղեցնելով 47-րդ տեղը՝  Իտալիայի (46-րդ տեղ) և Հունգարիայի (48-րդ տեղ) միջև:

 

Չնայած դիրքերի վատթարացմանը` Հայաստանն իր ցուցանիշները բարելավել է վարկանիշի որոշ չափանիշների գծով: Մասնավորապես, Համաշխարհային բանկի մասնագետները նշում են Հայայստանում արձանագրված առաջընթացը «բիզնեսի մեկնարկի՚, «շինարարության թույլտվության՚, «միացում էլեկտրացանցերին՚ և այլ ցուցանիշների գծով:

 

Հետխորհրդային երկրների շրջանում Հայաստանը վարկանշային աղյուսակում առաջ է անցել Ադրբեջանից (65-րդ տեղ), Ղրղըզստանից (75-րդ տեղ), Ուկրաինայից (80-րդ տեղ), Ուզբեկստանից (87-րդ տեղ) և Տաջիկստանից (128-րդ տեղ): Վրաստանը վարկանշային աղյուսակի առաջին տասնյակում է`  9-րդ տեղում, իսկ Ռուսաստանը` 35-րդ տեղում:

 

Հիշեցնենք, որ դեռ 2016 թվի սեպտեմբերին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ղելավարությունը խոստացել էր 10 կետով բարելավել դիրքերը Համաշխարհային բանկի վարկանշային աղյյուսակում: Համաշխարհային բանկի «Doing Business՚ վարկանշային աղյուսակում Հայաստանն զբաղեցրել էր 35-րդ տեղը 189 երկրների շրջանում, մեկ տարում բարձրանալով 3 աստիճանով:  2014 թվականին Հայաստանը 45-րդ տեղում էր, 2013-ին` 49-րդ:

 

Doing Business ամենամյա հետազոտությունը գնահատում է ձեռներեցության վարման «ընթացակարգային՚ հարմարավետությունը այնպիսի ցուցանիշների հիման վրա, ինչպես` Հայաստանում բիզնեսի գրանցումը, շինարարիության թույտվության տրամադրման դյուրինությունը, էլեկտրացանցերին միանալու դյուրինությունը, միջազգային առևտուր վարելու դյուրինությունը, հարկային վարչարարության որակը և այլն:

 

Doing Business նախագիծը, որի իրագործումն սկսվել է 2002 թվականին, նվիրված է ազգային փոքր և միջին ձեռնարկությունների գործունեությանն ու նորմատիվային ակտերի գնահատմանը, որոնք կարգավորում են նրանց գործունեությունը կյանքի ողջ ցիկլի ընթացքում: