
Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ օրվա երկրորդ կեսին, կմեկնի Տաշքենդ՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ մասնակից պետություններում տնտեսական, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող շուրջ երկու տասնյակ հարցեր:
