
Արմինֆո. Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն ձեռք կբերի նոր սերնդի 25 հազար հսկիչ դրամարկղային մեքենաներ: Նոյեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Ըստ նրա, նոր ՀԴՄ-ները կփոխարինեն հներին, որոնք հանրապետությունումկազմում են 25 հազար: Նոր ՀԴՄ-ների օգտագործումը հնարավորություն կտա էլեկտրոնային ձևով կառավարել ՊԵԿ-ի մոնիտորինգը, ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը և զգալիորեն նվազեցնել փաստաթղթերի շրջանառությունը: Նոր ապարատների ներդրումը կհանձնարարվի ՊԵԿ-ի «ՀԴՄ-ների ներդրում» ոչ առևտրային կազմակերպությանը: Միևնույն ժամանակ, ՊԵԿ-ն այդ նպառակով մտադիր է կառավարության պահուստային ֆոնդից ներգրավել 3.340 մլն.դոլար:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ խոսքը գնում է ծրագրի իրականացման վերջին տրանշի մասին, ինչի շնորհիվ հսկողությունը կկրճատվի, ստուգումների քանակը կնվազի, իսկ ռեժիմը սահմանի վրա կթուլանա, քանի որ էլեկտրոնային եղանակով կարելի է իմանալ ներմուծվող ապրանքների ծագման մասին:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

