
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 2.154.092 մարդ, որը 22.7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, հոկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 231.909 մարդ՝ 2016թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.5 տոկոսով:
2017 թվականի հոկտեմբեր ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 220 726 մարդ՝ 7.4 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա ցուցանիշը:
2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 18.8 տոկոս աճ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 18 910 տոննա ապրանք, որը 42.2 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2017 թվականի հոկտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 183 մարդ: 2016 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 624 մարդ:
«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 77 072 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 7689 մարդ:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 19.2 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

