Չորեքշաբթի, 8 Նոյեմբերի 2017 13:39
Ալեքսանդր Ավանեսով

Փոխնախարար. Հայաստանում նոր ԱԷԿ կառուցման նախագծի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի 2-3 տարի անց

Փոխնախարար. Հայաստանում նոր ԱԷԿ կառուցման նախագծի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի 2-3 տարի անց

Արմինֆո. Հայաստանում նոր ԱԷԿ կառուցման նախագծի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի 2-3 տարի անց: Նոյեմբերի 8-ին վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի ներուժի հնարավորություններին նվիրված համաժողովի հարթակներում այդ մասին հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Նրա ասելով, ատոմային էներգետիկան շարունակում է կարևոր տեղ զբաղեցնել երկրի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Այժմ, նրա հավաստմամբ, «Ռոսատոմ՚ պետական կորպորացիայի հետ համագործակցությամբ կայանում իրականացվում են երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի մինչև 2017 թվականը երկարաձգման միջոցառումներ: «Այնպես որ, մենք դեռ ժամանակ ունենք նոր բլոկի հզորության, դրա արժեքի և ֆինանսավորման աղբյուրների առնչույթյամբ  կողմնորոշվելու համար: Հայաստանի կառավարությունն այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի 2-3 տարի անց՚, - նշել է Հայկ Հարությունյանը:

Ավելի վաղ մամուլի ասուլիսում գերատեսչության ղեկավար Աշոտ Մանուկյանը նշել է, որ ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկը կաշխատի այնքան ժամանակ,  քանի դեռ ռեսուրսը թույլ կտա: Միայն դրանից հետո այն  կփակվի, իսկ փոխարենը կկառուցվի նոր ատոմային  բլոկ: Նախարարը նշել է, որ կառավարությունը և իր գլխավորած գերատեսչությունը հակվում են 50 ՄՎտ հզորությամբ մոդուլային  ատոմային ռեակտորների կառուցման նախագծերին: Այժմ այդ ռեակտորները  փոձարկման փուլում են և, ինչպես ակնկալվում է, կկառուցվեն առաջիկա երկու տարվա ընթացքում: Այդ պատճառով կառավարությունը 2 տարով  հետաձգել է  նոր ատոմային բլոկի հզորության հարցի քննարկումը: