Երեքշաբթի, 14 Նոյեմբերի 2017 19:35
Դավիթ Ստեփանյան

Աշոտ Մանուկյան. Մենք ԱԶԲ-ի հետ ակնկալում ենք հետագա համագործակցություն էներգետիկ ոլորտում

Աշոտ Մանուկյան. Մենք ԱԶԲ-ի հետ ակնկալում ենք հետագա համագործակցություն էներգետիկ ոլորտում

Արմինֆո.Ասիական զարգացման բանկի հետ մենք ակնկալում ենք շարունակական համագործակցություն և տարբեր ծրագրերի իրականացում էներգետիկ ոլորտում: Այս մասին ԱԶԲ երևանյան ներկայացուցչության ղեկավար Շեյն Ռոզենթալի և ԱԶԲ մասնավոր հատվածի գործառնական վարչության փոխտնօրեն Քրիստոֆեր Թյենի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

 

Մանուկյանը նշել է, մասնավորապես, ԱԶԲ-ի հետ համագործակցությունը, որը  կարևորում է Հայաստանը, նշելով, որ ի դեմս բանկի, հանրապետությունը ունի ոչ միայն լավ գործընկեր, այլ նաև խորհրդատու:

 

Մասնավորապես, նախարարը կարևորել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության տեխնիկական վերազինմանն աջակցելը բանկի կողմից, ինչպես նաև այլ էներգետիկ ծրագրերի իրականացումը:

 

Իր հերթին Թյենը ԱԶԲ-ի անունից պատրաստակամություն հայտնեց խթանել Հայաստանի էներգետիկայի ոլորտի և Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերին:

Նրա խոսքերով, բանկը հետաքրքրված է նախարարների կողմից ներկայացված ծրագրերով և պատրաստ է քննարկել դրանց մասնակցելու հնարավորությունը: