Ուրբաթ, 17 Նոյեմբերի 2017 16:00
Ալեքսանդր Ավանեսով

«Տարոն-Ավիա»-ն այսուհետ թռիչքներ կիրականացնի նաև «Զվարթնոցե օդանավակայանից

«Տարոն-Ավիա»-ն այսուհետ թռիչքներ կիրականացնի նաև «Զվարթնոցե օդանավակայանից

Արմինֆո. Հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիաե ավիաընկերությունն այսօր՝ նոյեմբերի 17-ին, «Զվարթնոցե միջազգային օդանավակայանից առաջին կանոնավոր թռիչքն է իրականացրել

Մոսկվայի «Վնուկովոե օդանավակայան: Այդ մասին հայտնում է ՀՀ ՔԱԳՎ մամուլի ծառայությունը:

 

Աղբյուրի համաձայն, թռիչքներն իրականացվելու են «Արամ Խաչատրյանե անունը կրող Boing 737-500 տիպի օդանավով, շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ:

 

Հիշեցնենք՝ 2017 թվականի ապրիլ ամսվանից Գյումրու «Շիրակե օդանավակայանում բազավորված «Տարոն-Ավիաե ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է իրականացնում Գյումրի-Կրասնոդար-Գյումրի, Գյումրի-Սամարա-Գյումրի և Գյումրի-Մոսկվա («Դոմոդեդովոե օդանավակայան)- Գյումրի երթուղիներով: