Արմինֆո. «Հրազդանի ՋԷԿ»-ը կաշխատի մինչև 2019 թվականը: Այդ մասին նոյեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Նրա խոսքով, «Հրազդանի ՋԷԿ»-ի հետագա ճակատագրի մասին որոշում կընդունվի մինչև նշված ժամկետը: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտին «Ինտեր ՌԱՕե խումբը և «Տաշիրե խումբը ժամկետից շուրջ ավարտին են հասցրել «Հայաստանի էլեկտրական ցանցերե ՓԲԸ-ի և «Հրազդանի ՋԷԿե ԲԲԸ-ի վաճառքի գործարքի երրորդ փուլը: Արդյունքում երկու ընկերությունների բաժնետոմսերի 100 տոկոսն անցել է «Տաշիրե խումբ ընկերությանը: Գործարքի պայմանների համաձայն՝ առաջին փուլում «Տաշիրե խումբը ձեռք է բերել երկու ընկերությունների բաժնետոմսերի 25-ական տոկոսը: Յուրաքանչյուր ընկերության բաժնետոմսերի ևս 25-ական տոկոս փոխանցվել է երկրորդ փուլում: Բաժնետոմսերի մնացած մասը պետք է փոխանցվեր նոր սեփականատիրոջը մինչև 2017թ-ի ավարտը: 2015թ. հոկտեմբերից «Հայաստանի էլեկտրական ցանցերե ՓԲԸ-ի և «Հրազդանի ՋԷԿե ԲԲԸ-ի օպերատիվ կառավարումն արդեն իսկ իրականացնում է «Տաշիրե խումբը:
Ավելի վաղ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը հայտնել էր, 2018 թվականին հիմնական սարքավորումների մաշվածության պատճառով Հրազդանի ՋԷԿ-ը կդադարեցնի իր աշխատանքը: Երևանի ՋԷԿ-ում կառուցվող նոր էներգաբլոկը կփոխարինի Հրազդանի ՋԷԿ-ի երրորդ էներգաբլոկի հզորությունները: Ինչ վերաբերվում է Հրազդանի ՋԷԿ-ի հետագա ճակատագրին, ըստ փոխնախարարի, սեփականատերը հետաքրքրություն է ցուցաբերում ջերմակայանի վերակառուցմանը ներդրումներ կատարելու առումով:
«Տաշիրե-ը ընկերությունների բազմապրոֆիլ խումբ է, որը հիմնադրվելով 1999թ. և գործելով դաշնային մակարդակով՝ միավորում է Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ շինարարական, արդյունաբերական, ֆինանսական և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև անշարժ գույքի զարգացման, մանրածախ և ժամանցային բնագավառներում գործող 200-ից ավելի ընկերություն: Աշխատակիցների ընդհանուր քանակը գերազանցում է 45,000-ը: Գործունեության աշխարհագրությունը տարածվում է Ռուսաստանի և մերձավոր երկրների 25 քաղաքներում: Ընկերության հիմնադիրը և նախագահը Սամվել Կարապետյանն է: Գլխավոր գրասենյակը գործում է քաղաք Մոսկվայում:
Ընկերությունների խմբի բիզնես-գործունեության հիմքում կոմերցիոն անշարժ գույքի զարգացումն ու կառավարումն է, ընդ որում գերակա ուղղություն է համարվում առևտրային անշարժ գույքը: «Տաշիրե-ն անշարժ գույքի զարգացման ռուսական շուկայի առաջատարն է, որը կոմերցիոն և բնակելի անշարժ գույքի ոլորտում կառուցում է ժամանակակից բարձր տեխնոլոգիական հագեցվածությամբ օբյեկտներ ընդհանուր մոտ 2,5 միլիոն քմ մակերեսով: