Երեքշաբթի, 28 Նոյեմբերի 2017 13:37
Ալեքսանդր Ավանեսով

ՀԾԿՀ-ի համաձայնեցմանն է ներկայացվել «Գազպրոմ Արմենիաե ՓԲԸ 2018–2020թթ. ներդրումային ծրագիրը

ՀԾԿՀ-ի համաձայնեցմանն է ներկայացվել «Գազպրոմ Արմենիաե ՓԲԸ 2018–2020թթ. ներդրումային ծրագիրը

Արմինֆո. «Գազպրոմ Արմենիաե ՓԲԸ—ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել ընկերության 2018–2020 թթ. ներդրումային ծրագիրը:

Ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ 2018–2020թթ. նախատեսվող կապիտալ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 32.56 մլրդ դրամ, որից գազափոխադրման համակարգում ` 28. 32 մլրդ դրամ, գազաբաշխման համակարգում` 4.24 մլրդ դրամ:

Ներդրումային ծրագրի նպատակն է գազափոխադրման և գազաբաշխման համակարգերում ապահովել անխափան, հուսալի և անվտանգ գազամատակարարում՝ անհրաժեշտ միջոցառումների իրականացմանն ուղղված կապիտալ ներդրումների միջոցով: