
Արմինֆո. «ՏուրՍտար՚ գործակալությունը վերլուծել է 2017 թվականի 9 ամիսներին Ռուսաստանում ներգնա զբոսաշրջույթյան վիճակագրությունը և կազմել երկրների վարկանշային աղյուսակ, որում Հայաստանն զբաղեցրել է 8-րդ տեղը:
Այս տարվա հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը Հայաստանից Ռուսաստան արձանագրվել է 442 հազար ուղևորություն, ինչը 4 տոկոսով զիջում է նախորդ տարվա ցուցանիշին: Առաջատար տասնյակում են Ուկրաինան (6,640 հազար), Ղազախստանը (2,675 հազար), Չինաստանը (1,243 հազար), Ֆինլանդիան (781 հազար), Ադրբեջանը (655 հազար), Լեհաստանը (556 հազար), Գերմանիան (500 հազար), Հայաստանը (442 հազար), Մոլդովան (396 հազար) և Ուզբեկստանը (375 հազար): Վարկանշային աղյուսակում առաջատարներն են Չինաստանը` 1,24 մլն ուղևորություն, Ճապոնիան` 84 հազար ուղևորություն: