
Արմինֆո.Հաջորդ տարի նախատեսվում է Կազանից Հայաստան ավիաչվերթների բացում: Այդ մասին «Թաթար-ինֆորմ» ԼԳ թղթակցի հետ հարցազրույցում հայտնել է Թաթարստանի Հանրապետության տրանսպորտի և ճանապարհային տնտեսության նախարար Լենար Սաֆինը:
Բացի այդ, շարունակել է նա, նախատեսված է նաև չվերթների բացում Կազանից Բելառուս և Վրաստան: Ռոսավիացիան նոյեմբերի սկզբին Կազանից Մինսկ փոխադրումների թույլտվություն է տվել «ՅուՎՏ Աէրո» թաթարական ավիաընկերությանը: Մնում է թույլտվություն ստանալ Բելառուսից, ասել է նախարարը:
