Շաբաթ, 9 Դեկտեմբերի 2017 16:06
Ալինա Հովհաննիսյան

Ծաղկաձորում խոշոր բիզնեսների և ՓՄՁ-ների ներկայացուցիչների համար տեղի է ունեցել Հարկային օրենսգրքի փոփոխություններին նվիրված սեմինար

Ծաղկաձորում խոշոր բիզնեսների և ՓՄՁ-ների ներկայացուցիչների համար տեղի է ունեցել Հարկային օրենսգրքի փոփոխություններին նվիրված սեմինար

Արմինֆո. Միջազգային գործարար կապերի աջակցության խորհուրդը (ՄԳԿԱԽ), Հայաստանի Պետական ​​եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հետ համատեղ, դեկտեմբերի 9-ին Ծաղկաձորում կազմակերպել էին սեմինար-հանդիպում, որի ընթացքում մասնակիցները քննարկել են նոր Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որն ուժի մեջ պետք է մտնի 2018 թվականից:

«Մենք պարբերաբար անցկացնում ենք այս ձևաչափով հանդիպումներ, որպեսզի լսելի լինեն խոշոր, միջին և փոքր բիզնեսների և ֆինանսական կառույցների ներկայացուցիչների տեսակետները, կապված նոր Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ», - ասել է Միջազգային գործարար կապերի աջակցության խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը:

Մասնավորապես, սեմինարի ընթացքում քննարկումներ են տեղի ունեցել, կապված ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, եկամտահարկի, շրջանառության հարկի, բնապահպանական հարկի, տրանսպորտի հարկի, արտոնագրի հարկի, ընտանեկան բիզնեսի համակարգի, ստուգումների և հետազոտությունների մասին:

Բացի այդ, տնտեսվարող սուբյեկտների իրազեկությունը բարձրացնելու համար, հաշվի առնելով նոր հարկային օրենսգրքի բազմաթիվ փոփոխությունները, ՊԵԿ-ը մի շարք հանդիպումներ կանցկացնի խոշոր, միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ Երևանում և Հայաստանի մարզերում: Իրազեկության բարձրացամ աշխատանքները կընդգրկեն Հարկային օրենսգրքի բոլոր ոլորտները`հիմնական դրույթները, առանձին հարկերի կարգավորման կանոնները, վարչական ընթացակարգերը: