Հինգշաբթի, 14 Դեկտեմբերի 2017 16:13

Հայաստանը մտադիր է մինչև 2030 թվականը 20-30% կրճատել ջերմոցային գազերի արտանետումները

Արմինֆո.Երևանը, Ծաղկաձորը, Հրազդանը, Ապարանը, Վայքը, Արթիկը և Վանաձորը մինչև 2020 թվականը 20% կնվազեցնեն ջերմոցային գազերի արտանետումները: Այս մասին Մինսկում կայացած քաղաքապետերի դաշինքի հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության ղեկավար Աշոտ Գիլոյանը:

 

Ըստ նրա, Տաշիրը, Կապանը, Ալավերդին, Փարաքարը, Գորիսը, Ախթալան, Մասիսը, Գավառը և Իջևանը խոստացել են մինչև 2030 թվականը նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները 30%-ով: Այդ նպատակին Հայաստանը տրամադրել է 296,3 մլն դոլար:

 

Նա նաև նշել է, որ Սպիտակ և Վայք քաղաքներին տրամադրվել է 1,687,539 եվրո, շենքերի էներգետիկ արդյունավետությունը բարձրացնելու և այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման նպատակով:

 

Իսկ Երևան, Արթիկ և Ապարան քաղաքներին էներգախնայող սարքերի ներդրման համար հատկացվել է ևս 1.7 մլն դոլար: