Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Ուզբեկստան կատարած աշխատանքային այցի ընթացքում դեկտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել երկրի փոխվարչապետ, գյուղատնտեսության և ջրային տնտեսության նախարար Զոիր Միրզաևի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, երկու երկրների պաշտոնյաները քննարկել են Հայաստանի և Ուզբեկստանի միջև ագրարային ոլորտում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման և համագործակցության զարգացման հարցեր:
Նախարար Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է ուսումնասիրել բոլոր ներդրումային առաջարկները, և այս տեսանկյունից հայկական շուկան բաց է բոլոր հետաքրքրված անձանց համար:
Որպես փոխգործակցության զարգացման առավել նպատակահարմար ուղղություններ` ՀՀ գյուղատնտեսության նախարարը շեշտադրել է պտուղ-բանջարեղենի և կաթի վերամշակումը, ոռոգման և կարկտապաշտպան նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, ինտենսիվ այգիների հիմնումը: Իգնատի Առաքելյանը հավելել է, որ Հայաստանում իրականացվում է գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագիր, և ուզբեկական ընկերությունները նույնպես կարող են մասնակցություն ունենալ: Նախարար Առաքելյանը կարևորել է երկու երկրների մասնագետների և գործարարների միջև կապերի աշխուժացման, փորձի փոխանակման և լավագույն փորձի տեղայնացման անհրաժեշտությունը` նշելով, որ հայ գործարարների համար կարող են հետաքրքրական լինել պտուղ-բանջարեղենի չորացման Ուզբեկստանում կիրառվող տեխնոլոգիաները: Նախարար Իգնատի Առաքելյանը Զոիր Միրզաևին հրավիրել է այցելել Հայաստան` տեղի գյուղատնտեսությանը ծանոթանալու և հետագա համագործակցության ծրագրեր քննարկելու նպատակով:
Ուզբեկստանի փոխվարչապետ, գյուղատնտեսության և ջրային տնտեսության նախարար Զոիր Միրզաևն վերահաստատել է պատրաստակամությունը շարունակել զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |