
Արմինֆո.ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները, պետական վերահսկողության շրջանակներում, պարբերական շրջայցեր են իրականացնում մսի շուկայում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ծառայության մամուլի ծառայությունից, արդյունքում՝ այսօր Զավարյան 16 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մեխակ Գրիգորյանի իրացման կետում հայտնաբերվել է առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի՝ անհայտ ծագման 880 կգ միս, որից շուրջ 200 կգ-ը, արտաքին զննման տվյալներով, ձիու միս է:
Ծառայության տեսուչի կարգադրագրով՝ մսի նշված խմբաքանակի իրացումը կասեցվել է. կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքնության:
RUB | 4.82 | 0.08 |
USD | 381.50 | 0.03 |
EUR | 447.61 | 0.64 |
GBP | 512.43 | 1.98 |
CAD | 277.09 | 0.52 |
JPY | 24.24 | -0.01 |
CNY | 54.21 | 0.03 |
CHF | 480.90 | 0.94 |

