Երեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2017 09:34
Ալեքսանդր Ավանեսով

Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 6 %-ով

Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 6 %-ով

Արմինֆո. Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2017 թ. 10 ամիսներին ավելացել է մինչև 211,4 մլն ԱՄՆ դոլար, ինչը 6 %-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, երբ այն կազմել է 199,4 մլն դոլար, հայտնում է Financial Tribune-ը:

Հայաստանից Իրան արտահանումն այդ ժամանակաշրջանում կազմել է 66,9 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2,3 %-ով ավելի է, քան նախորդ տարի: Իրանից Հայաստան արտահանումը կազմել է 144,4 մլն դոլար, ինչը 7,8 %-ովավելի է, քան մեկ տարի առաջ:

Հայաստանի արտահանումն Իրան ներառում է միս, թուղթ, պողպատ, մեխանիկական և բժշկական սարքավորում, սուրճ և հանքային ջուր, մինչդեռ Հայաստան իրանական արտահանումը ներառում է բնական գազ, բիտում, նավթ, նավթամթերք, կենցաղային ապրանքներ, պարարտանյութեր, ապակի, բանջարեղեն և միրգ:

Իրանից Հայաստան զբոսաշրջիկների թիվն այդ ժամանակահատվածում ավելացել է 27 %-ով, իսկ Հայաստան այցելած զբոսաշրջիկների 15,7%-ն իրանցի է եղել: