Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Philips Lighting ընկերության փոխնախագահ Էրիկ Բենեդետիի գլխավորած պատվիրակությանը:
Գործադիրի ղեկավարը կարևորել է Philips Lighting-ի հետ համագործակցությունը նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ և ընդգծել, որ ՀՀ կառավարությունն ունի բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր, որոնք հնարավոր կլինի իրականացնել համատեղ:
Էրիկ Բենեդետին նշել է, որ նորարության ոլորտում առաջատարների թվում գտնվող Philips Lighting-ի գործունեությունն ուղղված է ժամանակակից, էներգախնայող բարձրակարգ լամպերի արտադրությանը և ավելացրել, որ ընկերությունը պատրաստ է քննարկել համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր:
Կարեն Կարապետյանն առաջարկել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ քննարկել փոխգործակցության կոնկրետ ուղղությունները և դրա հիման վրա մշակել հետագա գործողությունների ծրագիր:
Անդրադարձ է կատարվել նաև Philips Lighting-ի՝ Հայաստանում արտադրություն կազմակերպելու հնարավորությանը և այդ նպատակով կառավարության աջակցության գործիքակազմերին:
![]() | 4.50 | -0.01 |
![]() | 382.75 | 0.26 |
![]() | 447.21 | -0.30 |
![]() | 517.32 | -0.42 |
![]() | 275.70 | -0.31 |
![]() | 25.87 | -0.06 |
![]() | 53.73 | 0.02 |
![]() | 478.68 | -0.69 |