Արմինֆո. Ռուսաստանում վերջերս հիմնադրված «Ազիմուտ» ավիաընկերությունը մտադիր է 2018 թվականին չվերթներ իրականացնել դեպի Հայաստան և ԵԱՏՄ այլ երկրներ, լրագրողներին հայտնել է ընկերության ռազմավարական զարգացման գծով տնօրեն Դմիտրի Զվոնարևը:
Սեպտեմբերի վերջին ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Պավել Ուդոդն առաջարկել էր լրացնել Դաշնային ավիացիոն կանոնները /ԴԱԿ/՝ ավիաընկերության աշխատանքի սկզբնական փուլում ԵԱՏՄ երկներ թռիչքներ իրականացնելու թույլտվության նպատակով: ԴԱԿ՝ այդ պահին գործող խմբագրության համաձայն, նոր հիմնադրված ավիաընկերությունը միջազգային չվերթներ իրականացնելու համար պետք է ներքին ուղղություններով չվերթներ իրականացնի առնվազն երկու տարի: Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայտնել է, որ տվյալ պահին արդեն ԴԱԿ-ում փոփոխություններ կատարելու մասին որոշում է ընդունվել, որոնք թույլ են տալիս վերջերս ստեղծված և ռուսական ավիատեխնիկա օգտագործող ավիաընկերություններին կանոնավոր երթուղիներով չվերթներ իրականացնել, նույնիսկ եթե օդանավերի քանակը ութից պակաս է: «Մենք արդեն սկսել ենք միջազգային չվերթների նախապատրաստական աշխատանքները, և ակնկալում ենք սկսել դրանք 2018 թվականին», - ասել է Զվոնարևը:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |