Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2017 13:58
Ալեքսանդր Ավանեսով

Պաշտոնյա. 2018 թվականին կշարունակվի միջազգային շուկաներում հայկական կոնյակի և գինու ճանաչելիությանը նպատաակուղղված աշխատանքը

Պաշտոնյա. 2018 թվականին կշարունակվի միջազգային շուկաներում հայկական կոնյակի և գինու ճանաչելիությանը նպատաակուղղված աշխատանքը

Արմինֆո. 2018 թվականին կշարունակվի միջազգային շուկաներում հայկական կոնյակի և գինու ճանաչելիությանը նպատաակուղղված աշխատանքը: Դեկտեմբերի 25-ին այդ մասին հայտարարել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

 

Նրա ասելով, ԵՄ հետ ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրի համաձայն, Հայաստանը ժամանակ կունենա լուծելու հայկական կոնյակին առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ապրանքի պիտակի վրա խաղողի ծագման աշխարհագրական անվանումը նշելու, ինչպես նաև ապրանքի անվանման առնչությամբ կողմնորոշվելու անհրաժեշտգությանը. արդյոք այն կոչվելու է «կոնյակ՚ թե «բրենդի՚: «Մեզ տրված 25 տարվա ընթացքում պետք է կողմնորոշվենք այդ հարցի առնչությամբ, որի շուրջ արդեն բանակցություններ են վարվում՚, - ասել է Ռոբերտ Մակարյանը:

 

Փոխնախարարը հիշեցրել է, որ անցյալ տարվանից Հայաստանում գործում է խաղողագործության և գինեգործության հիմնադրամ, որի ջանքերով 2017 թվականին իրագործվել են բազմաթիվ ծրագրեր: Մասնավորապես, բազմաթիվ ցուցահանդեսների մասնակցության արդյունքում բարձրացել է հայկական կոնյակների և գինիների ճանաչելիության մակարդակը:  Ձեռք են բերվել լուրջ պայմանավորվածություններ, և կնքվել են համապատասխան պայմանագրեր: 2018  թվականին նախատեսվում է անցկացնել խաղողի այգիների մակերեսների քարտեզագրում և հիմք  դնել այդ մակերեսների կադաստրի վարման համար, ինչը հնարավորություն կընձեռի կարգավորելու փոխհարաբերությունները կոնյակ արտադրողների և մթերողների միջև, ինչպես նաև ավելացնել գիննու և կոնյակի արտահանման ծավալները: