Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2017 21:47
Կարինա Մելիքյան

Պարտադիր բժշկական ապահովագրությունը բուժհաստատություններին թելադրում է արդար խաղի կանոններ

Պարտադիր բժշկական ապահովագրությունը բուժհաստատություններին թելադրում է արդար խաղի կանոններ

Արմինֆո. 2017 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկեց պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը (ՊԲԱ), որի առաջին շահառուները դարձան պետական ծառայողները: Հատկանշական է, որ այդ պահից սկսած մինչև դեկտեմբերի 23-ը, այսինքն, ոչ լրիվ եռամսյակի ընթացքում, պետական ծառայողների սոցիալական փաթեթ ունեցող յուրաքանչյուր երրորդը հասցրեց օգտվել բժշկական ծառայություններից: Առաջին փուլում, հաշվի առնելով շահառուների կարգավիճակը, ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից, պետական ​​միջոցների հաշվին: Նույնը կլինի նաև երկրորդ փուլում, երբ 2018 թվականի երկրորդ կեսից սոցիալական փաթեթը կներառի բնակչության առավել անապահով հատվածներին`612 հազար առավել անապահով քաղաքացիների: Եվ միայն մեկ տարի անց, այս երկու փուլերի դրական արդյունքների դեպքում, Հայաստանում կսկսի ամբողջությամբ գործել ՊԲԱ-ն: Իսկ դա նշանակում է, որ կընդգրկվեն նաև մնացած աշխատող քաղաքացիները: Պետծառայողների սոցփաթեթի ծրագիրը բաշխված է 6 ապահովագրական ընկերությունների միջև, շուկայական ընդգրկվածության, իրականացված հատուցումների և այլ չափանիշների հիման վրա: Ներկայիս իրավիճակն ու ՊԲԱ հեռանկարներն ավելի մանրամասնորեն է ներկայացնում «ԻՆԳՈ Արմենիա» ընկերության բժշկական հատուցումների բաժնի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում:

ԻՆԳՈ Արմենիան հանդիսանում է բժշկական ապահովագրության մշտական առաջատարը, և այս կապակցությամբ հետաքրքիր կլիներ իմանալ, թե հոկտեմբերի 1-ից մինչ օրս քանի՞ շահառուների է հաջողվել ներգրավել պետական ծառայողների սոցիալական փաթեթին, և դրանցից քանի՞սն է այդ ընթացքում արդեն օգտվել բժշկական ծառայություններից:

Առաջին փուլում սոցիալական փաթեթն, ընդհանուր առմամբ, կընդգրկի շուրջ 100 հազար քաղաքացիական ծառայողների, բաշխվելով վեց ապահովագրական ընկերությունների միջև, համաձայն մի շարք օբյեկտիվ չափանիշների, որոնցից մեկն էլ յուրաքանչյուր ընկերության կամավոր բժշկական ապահովագրական պորտֆելի ծավալն է: Մասնավորապես, «ԻՆԳՈ Արմենիա» -ն սոցիալական փաթեթում ունի ավելի քան 28 հազար շահառու, որոնցից ավելի քան 9 հազարը հոկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 23-ն ստացել է բժշկական ծառայություն, ներառյալ վիրաբուժական դեպքերը: Ընդհանուր առմամբ, պետական ծառայողների սոցիալական փաթեթի շրջանակներում իրականացված ապահովագրական հատուցումների ծավալն այդ ժամանակահատվածում գերազանցել է 227 մլն դրամը: Այդ գումարի մեջ ընդգրկված են նաև թանկարժեք (4,5 մլն դրամ) էնդոսկոպիկ նեյրովիրաբուժական վիրահատությունները:

Բուժապահովագրության գծով վնասաբերության ի՞նչ գործակցով կհաջողվի եզրափակել 2017 թվականը, հաշվի առնելով սոցփաթեթի ներդրումը 4-րդ եռամսյակում:

Մեր կանխատեսումների համաձայն, ակնկալվում է 90%, ինչը նորմալ է սոցիալական փաթեթի ներդրման առաջին փուլերում: Ամեն տարի այս մակարդակը փոքր-ինչ տատանվում է, իսկ ՊԲԱ լիարժեք ներդրման դեպքում իրավիճակը կկայունանա որոշակի մակարդակում և աստիճանաբար կիջնի մինչև 80-85%: Գրեթե վստահությամբ կարող եմ ասել, որ նույն պատկերը կլինի նաև մյուս ապահովագրական ընկերություններում:

Այդ գործընթացին ներգրավված քանի՞ բժշկական հաստատություն կա ներկայումս: Ի՞նչն է խոչընդոտում դրանց թվի ավելացմանը, և արդյո՞ք լուծման ուղղությամբ ձեռնարկվում են քայլեր:

Սկզբում սոցիալական փաթեթին կցված էին 150 բուժհաստատություններ, բայց ներկայումս դրանց թիվը հասել են 170-ի, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում և Արցախում (մոտ 15): Դրանք թվում կան նաև փոքր տարածաշրջանային պոլիկլինիկաներ և գյուղական դիսպանսերներ, որոնց ներկայությունը նույնպես անհրաժեշտ է սոցիալական փաթեթում, քանի որ այդ հաստատությունները տեղերում  ապահովում են կանխարգելիչ բժշկական հետազոտություններ: Բայց, չնայած դրան, սահմանափակումներ չկան, շահառուն իր ցանկությամբ կարող է ստուգվել նաև մայրաքաղաքի բժշկական հաստատությունում: Սոցիալական փաթեթում ներգրավված առողջապահական հաստատությունների ընդհանուր քանակը ներառում է գրեթե բոլոր կլինիկաները, բացառությամբ լաբորատորիաների և ատամնաբուժական կլինիկաների:

Հաշվի առնելով տարբեր բժշկական հաստատություններում նմանատիպ բժշկական ծառայությունների գների մեծ տարբերությունը, հետաքրքիր է իմանալ, արդյո՞ք սահմանված է որևէ շեմ, և արդյո՞ք այս հարցում որևէ դժգոհություն չի առաջանում:

Բնականաբար, նման պահերն առաջին փուլում անխուսափելի են: Օրինակ, սոցիալական փաթեթի շրջանակներում կույրաղիքի վիրահատության արժեքը պայմանականորեն սահմանված է 250 հազար դրամ, մինչդեռ Երևանում տատանվում է 200 – 600 հազար դրամի սահմաններում: Ստացվում է, որ այն հիվանդանոցի համար, որտեղ այդ վիրահատությունն արժե 200 հազար դրամ, այս ապահովագրությունը ձեռնտու է, բայց նրանք, ովքեր այն կատարում են ավելի բարձր գնով, դժգոհ են: Գների հստակ սանդղակներ դիտարկվում են նաև սոցիալական փաթեթի մյուս բժշկական ծառայությունների և վիրահատությունների համար: Կարծում եմ, որ մինչև ՊԲԱ ներդրումը բժշկական հաստատությունները կվերանայեն իրենց գնային քաղաքականությունը, ավելի մատչելի դարձնելու ուղղությամբ, քանի որ նրանց համար անգործությունը հղի է հաճախորդին կորցնելու ռիսկով: Ի վերջո, հիվանդները, զգալով ապահովագրական բժշկության համը, կսկեն դիմել այն առողջապահական հաստատություններին, որտեղ այդ մեխանիզմն անխափան է աշխատում և չի խփում գրպանին:

Իսկ հիվանդանոցն իրավունք ունի՞ արդյոք ապահովագրությամբ վճարված գումարից բացի սոցիալական փաթեթի շահառու-հիվանդից վիրահատության դիմաց պահանջել նաև դեղորայքի դիմաց լրացուցիչ գումար:

Ոչ, իրավունք չունի: Ապահովագրական ընկերությունը և բժշկական հաստատությունը նախքան վիրահատությունը քննարկում են բոլոր կետերը, ընդհուպ մինչև վերականգնման փուլում անհրաժեշտ դեղերի արժեքը:

Ինչպե՞ս են սահմանվում ապահովագրական հատուցման ժամկետները սոցիալական փաթեթի շրջանակներում տեղի ունեցող պատահարների համար: 

Պլանային դեպքերում առավելագույնը կազմում է 2 աշխատանքային օր, հրատապ դեպքերում - 2 ժամ, իսկ անհետաձգելի դեպքերում – անմիջապես, հեռախոսով:

Ի՞նչ մինուսներ են բացահայտվել փաթեթի գործունեության ընթացքում, որոնք կարիք ունեն ճշգրտման:

Չկան մինուսներ, որոնք պետք է ուղղվեն, քանի որ կարծում եմ, որ ՊԲԱ հայեցակարգը մշակված է բոլոր նրբերանգները հաշվի առնելով: Բայց որոշ դժգոհություններ շարունակում են արտահայտվել ինչպես քաղաքացիների, այնպես էլ բժշկական հաստատությունների կողմից: Մասնավորապես, շահառուները մտահոգված են, որ սոցիալական փաթեթը չի ներառում քրոնիկ հիվանդությունները և ստոմատոլոգիան, իսկ բժշկական հաստատությունները, ընդ որում`միայն թանկարժեքները, դժգոհ են բժշկական ծառայությունների գների սահմանաչափից: Կարծում եմ, որ այս մեկնաբանությունները Հայաստանում համեմատաբար երիտասարդ ապահովագրական մշակույթի հետևանքն են, և ժամանակի հետ դուրս կգան օրակարգից:

Իսկ պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) վեց տարվա փորձ ունեցող ապահովագրական ընկերությունները, ընդ որում, ի տարբերություն պետական բյուջեի միջոցների հաշվին գործող ՊԲԱ-ի, առանցքային դեր են խաղում ՊԲԱ մոտեցումները քաղաքացիներին, ինչպես նաև բժշկական հաստատություններին հասցնելու առումով: Այս նախագիծը միավորել է վեց հայկական ապահովագրական ընկերություններին, այն առումով, որ հանդիպումները տեղի են ունենում ամիսը մեկ անգամ, որտեղ մասնագետները փոխանակում են կարծիքներ, քննարկում բժշկական հիմնարկների հետ կապված խնդիրները և հնարավոր լուծումները, որոնք, ի վերջո, ուղղված են քաղաքացիների իդեալական սպասարկման ապահովմանը:

Ինչ վերաբերում է սոցիալական փաթեթի ճշգրտմանը, ասեմ, որ մենք պետք է դա անենք պարբերաբար, քանի որ բժշկական հաստատությունները ձեռք են բերում նոր սարքավորումներ և ներդնում լրացուցիչ ծառայություններ, որոնք նախկինում ներառված չեն եղել առաջարկվող ծառայությունների ցանկում:

Հաշվի առնելով առաջին արդյունքները և նախատեսվող հաջորդ քայլերը, հնարավո՞ր է ենթադրել, որ Հայաստանը 2-3 տարում իրականացնի ՊԲԱ-ի տնտեսապես արդյունավետ ռիսկային մոդելի ստեղծման հավակնոտ ծրագիրը: Ո՞րն է ՊԲԱ- ի ավելի առաջադեմ հայկական մոդելը, ի տարբերություն ռուսասաստանյան «անռիսկային» անալոգի:

Կարծում եմ, որ բավականին իրատեսական է 2-3 տարում ստեղծել ՊԲԱ - ի տնտեսապես արդյունավետ ռիսկի մոդել, հաշվի առնելով Հայաստանի կողմից որպես հիմք վերցված առաջադիմական մոտեցումը: Համեմատելով ռուսական «անռիսկ» անալոգի հետ, ես նաև կարծում եմ, որ հայկական մոդելն արմատապես տարբերվում է, քանի որ Հայաստանի կողմից ներդրվող ՊԲԱ մոդելն առաջին հերթին նախատեսված է ապահովադիրների համար և կոչված է ապահովել ոչ միայն ապահովագրական վնասների կարգավորման լավագույն որակ, այլ նաև օպտիմալ սակագներ:

Ո՞րն է ՊԲԱ-ին անցնելու վերջնական նպատակը:

Որպես բժիշկ և ապահովագրական ընկերության աշխատակից, ես տեսնում եմ, որ պարտադիր բժշկական ապահովագրությանն անցնելու դեպքում Հայաստանը կմոտենա առողջապահական քաղաքակիրթ համակարգին:

Եվ Դուք կարծում եք, որ դա հնարավո՞ր է երկար տարիների ընթացքում ձևավորված մեր  մտածելակերպի պայմաններում:

Այո, հնարավոր է: Անցումային շրջանը միշտ էլ դժվարին է, բայց ԱՊՊԱ-ի փուլում արդեն նկատվեց քաղաքակիրթ ապահովագրության համակարգին մոտենալուն ուղղված փոփոխությունները: Իսկ ՊԲԱ-ի ներդրումն էլ ավելի կխթանի այդ հասկացողությունը քաղաքացիների շրջանում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսըՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսը
Երևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամԵրևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
ԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքովԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքով
ՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոսՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոս
Wizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներWizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ
Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակումԿրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում
ԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարումԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարում
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Քըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղովՔըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով
Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունըՀայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտությունՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտություն
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակինԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըԱմփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
 Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման "ճանապարհային քարտեզը"
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է "Թրամփի երթուղուն" նվիրված USACC-ի կլոր սեղանին
Փորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզինՓորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզինԷկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզին
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ ԱնանյանԱդրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ Անանյան
«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ ՊետերբուրգումՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ Պետերբուրգում
ԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտանԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտան
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ինԿոնվերս Բանկը միացել է PCAF-ին
Մանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծինՄանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին
Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման նախագծին մասնակցությամբ
Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համարԱրդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար
ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
ԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներովԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներով
Ադրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակըԱդրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակը
Հայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգըՀայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգը
Հայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակումՀայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակում
Մեկնարկել է Մեկնարկել է "Innovate Armenia" համահայկական մրցույթը
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվըԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas MarketԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
Երեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Երևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստըԵրևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը
ՀԾԿՀ-ը հավանություն է տվել ՀԾԿՀ-ը հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության 2026-2030թթ. ներդրումային ծրագրին
Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցըՎրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցը
ՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումըՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումը
ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան-կայուն Սյունիք" ծրագրի իրագործման համար
Հայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համարՀայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար
Դիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակըԴիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակը
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցերՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցեր
Ամերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունըԱմերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը
Ադրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարար
"Մեր ձեւով" շարժում. Ի՞նչ գինեգործական կենտրոնի մասին է խոսքը, եթե Կախեթիան արտահանում է 200 մլն դոլարի արտադրանք, իսկ Վայոց ձորը՝ ընդամենը 2 մլն դոլարի
Հայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցըՀայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցը
Հայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
23.12.2025
RUB4.870.05
USD381.550.05
EUR450.112.50
GBP515.633.20
CAD278.541.45
JPY24.470.23
CNY54.290.08
CHF484.573.67