Արմինֆո. Մինչ անցնող տարին ամփոփում է իր պտույտն ու թևակոխում նոր փուլ, HSBC Բանկ Հայաստանն ու Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) միավորեցին ջանքերը, որպեսզի օգնեն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի փոքրիկներին իրականացնել իրենց Ամանորի ցանկությունները:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Նոր Տարուն ընդառաջ բանկի աշխատակիցները մոտ 400 խաղալիք ու այլ նվերներ փոխանցեցին սահմանամերձ ութ համայնքներում (Վերին Ծաղկավան, Չինչին, Նավուր, Տավուշ, Վերին Կարմրաղբյուր, Նորաշեն, Արծվաբերդ, Այգեձոր) ապրող երեխաներին` որպես ներդրում իրենց կողմից համայնքների կայուն զարգացման գործում:
Աղբյուրի համաձայն, Ձմեռ պապը հատուկ նվերներ էր պատրաստել նաև այն փոքրիկների համար, ովքեր գալիք տարի առաջին անգամ ոտք կդնեն դպրոց: Խաղալիքներից բացի, HSBC-ի աշխատակիցները դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ նվիրեցին բոլոր 5 տարեկան երեխաներին:
«HSBC-ն իր գործունեության ընթացքում մշտապես ներգրավված է եղել կայուն զարգացմանը նպաստող ծրագրերում: «Խաղալիքների հավաք» նախաձեռնությունը համայնքներին ուղղված աջակցության ծրագրերից մեկն է միայն, որին մեր թիմը պատրաստակամորեն աջակցում է : Հուսով եմ՝ կարողացանք Ամանորին ընդառաջ ուրախացնել Տավուշի մարզում ապրող երեխաներին»,-ասում է HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը:
Նշենք, որ Toy Drive- ի նախաձեռնությունը HSBC Բանկը իրականացվել է 2007 թվականից, «Երիտասարդական հնարավորություններ» ծրագրի շրջանակներում: Այդ նախաձեռնությունն իրականացնելու համար 2016-ից մինչև 2018 թվականը Բանկն ամբողջ աշխարհում բարեգործությամբ զբաղվող ընկերություններին ուղղել է մոտ 9 մլն դոլար, օգնելով խոցելի երիտասարդույանը:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |