
Արմինֆո. Հայաստանի կապի ոլորտի մուտքերը 2017 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 132,5 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով նվազելով 4,7% (նախորդ տարվա անկումը`8,7%): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, կապի ոլորտում գերակշռում է հեռահաղորդակցման հատվածը (94%) ապահովելով 124.4 մլրդ դրամի մուտքեր, տարեկան կտրվածքով նվազելով 5.5% (նախորդ տարվա անկումը`8.7%):
Վիճակագրական տվյալների համաձայն, միայն 2017 թ. նոյեմբերին կապի ոլորտի ընդհանուր հասույթը նվազել է 4.3%, մինչև 12.1 մլրդ դրամ: Ընդ որում, հեռահաղորդակցման հատվածն ապահովել է 11.1 մլրդ դրամի հասույթ, տարեկան անկումը` 6.1%: Տարեկան կտրվածքով հաղորդակցության ոլորտի հասույթը նվազել է 0.6%, տարեկան անկումը`2.2%: