
Արմինֆո. Ռուսաստանի կառավարությունը պատրաստ է մեղմել գովազդի մասին օրենքը`հօգուտ Ղրղզստանի, Բելառուսի, Հայաստանի և Ղազախստանի տեղական հումքով գինի արտադրողների:
«Իզվեստիա» թերթի տեղեկությունների համաձայն, գովազդի մասին օրենքում համապատասխան փոփոխություններ են իրականացվել օրենսդրական գործունեության վերաբերյալ կառավարական հանձնաժողովի կողմից: Նման մոտեցումը թույլ կտա Ռուսաստանին կատարել իր պարտականությունները Եվրասիական տնտեսական միությունում`իր գործընկերների հանդեպ: Փորձագետները կարծում են, որ օրենքի ընդունման դեպքում պետք չէ ակնկալել, որ տեղի կունենա զանգվածային գովազդ, քանի որ գինեգործները գումար չունեն: Փոփոխությունները թույլ կտան հրապարակել այն ամսագրերի բոլոր էջերում, ինչպես նաև հեռարձակել ռադիոյով և հեռուստատեսությամբ ժամը 23-ից մինչև 7-ը, տեղական ժամանակով: Հիմա Ռուսաստանում նման գովազդն արգելված է:
RUB | 4.91 | 0.01 |
USD | 381.46 | -0.01 |
EUR | 448.71 | -0.43 |
GBP | 514.86 | 0.30 |
CAD | 278.58 | -0.23 |
JPY | 24.40 | 0.01 |
CNY | 54.45 | 0.01 |
CHF | 482.74 | -0.38 |

